Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս տարի Նովրուզին (մարտի 21-ը) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ: Սակայն տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում:
«Տաթև Տ.Տ.Տ.» տուրիստական գործակալությունից «ՀԺ» թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական 2 ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք 10-ն էին: Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը, միջին հաշվով Հայաստանում ծախսում էր մոտ հազար դոլար և դա մեծ ազդեցություն էր ունենում՝ դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի:
Նշենք, որ երեկ երևանյան չենջերում մեկ դոլարի առքի գինը հասել է մինչև 416 դրամ: Իսկ անցած տարի այս օրերին դրամը արժեվորման միտումներ էր դրսևորում, ինչը պայմանավորված էր իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան բերած արտարժույթի մեծ քանակությամբ: