|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն այս տարի զգալիորեն նվազել է. գրում է թուրքական Demokrathaber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները:
Զեկույցի համաձայն՝ այս տարվա օգոստոս ամսին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը 2.22 տոկոսով նվազել է` նախորդ տարվա օգոստոսի համեմատ:
Զեկույցում նշվել է, որ Թուրքիա ամենաշատը մեկնում են Գերմանիայից, ապա` Ռուսաստանից, երրորդ տեղում Անգլիան է:
Ենթադրում ենք, որ Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազումը կապված է Թուրքիայում տիրող քաղաքական անկայուն վիճակի, ինչպես նաև հաճախակի դարձած պայթյունների հետ: