կարևոր
892 դիտում, 53 րոպե առաջ - 2026-11-11 23:07
Աշխարհ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսել. Թրամփ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսել։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը դեռևս 1979 թվականից պատերազմ է վարում Ամերիկայի դեմ։

«Այս հարցը պետք է լուծված լիներ դեռ շատ վաղուց»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։