կարևոր
193 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-11 20:12
Աշխարհ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել

Կյանքի 67-րդ տարում հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

Գերատեսչությունում նշել են, որ Դարչիևը փորձառու դիվանագետ էր և ԱՄՆ-ի ուղղությամբ մասնագիտացած մասնագետ, որն աշխատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առավել պատասխանատու ուղղություններից մեկում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարությունն ու աշխատակազմը ցավակցություն են հայտնել դիվանագետի հարազատներին և մտերիմներին։