կարևոր
436 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-11 19:42
Հասարակություն Քաղաքական

Հայաստանում արտասահմանյան համապատասխան հարցումներով ձերբակալվել է ՌԴ-ի հինգ քաղաքացի. Մոսկվան մտահոգված է. Զախարովա

Հայաստանում արտասահմանյան համապատասխան հարցումներով ձերբակալվել է ՌԴ-ի հինգ քաղաքացի. Մոսկվան մտահոգված է. Զախարովա

Արևմտյան մի շարք երկրներ բառացիորեն «որս» են հայտարարել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ողջ աշխարհում։ Ցավոք, Հայաստանը բացառություն չէ, քանի որ տարեսկզբից հանրապետությունում արտասահմանյան համապատասխան հարցումներով ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ քաղաքացիներին ներկայացված մեղադրանքները հաճախ ընդհանրապես որևէ առնչություն չունեն իրականության հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ նշելով, որ ռուս դիվանագետները պարբերաբար այցելում են կալանավորված հայրենակիցներին, և առկա են հաղորդումներ նրանցից մի քանիսի առողջական վիճակի վատթարացման մասին։

«Ռուսական կողմն ավելի քան մեկ տարի առաջ հայկական կողմին առաջարկել է խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ ոլորտային երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, որը հաշվի էր առնում նաև Երևանի առաջարկությունները։ Այնուամենայնիվ, որևէ բովանդակային արձագանք մենք մինչ օրս չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրադրության պատանդ։ Կշարունակենք այս թեման պահել հատուկ վերահսկողության տակ և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։