|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Էյֆելյան աշտարակի կառավարիչ ընկերությունը թույլատրել է նյույորքցի կոմպոզիտոր Ջոզեֆ Բերտոլոցիին Փարիզի խորհրդանիշն օգտագործել որպես երաժշտական գործիք. տեղեկացնում է The New York Times-ը:
Բերտոլոցին գրանցելու է այն հնչյունները, որոնք արձակվելու են աշտարակը` որպես պերկուսիա օգտագործելիս, այնուհետեւ դրանցից ստեղծվելու է երաժշտական կոմպոզիցիա: Կոմպոզիտորի վերջնական նպատակը այդ գործի կենդանի կատարումն է աշտարակում:
Բերտոլոցին առաջին անգամ չէ, որ ճարտարապետական կառույցն օգտագործում է որպես հարվածային գործիք: Ավելի վաղ նա հնչյուններ է «կորզել» Հուդզոն գետի Ֆրանկլին Ռուզվելտ կամրջից:
Կոմպոզիտորն արդեն հանգանակություն է սկսել իր համերգի համար, որը մտադիր է իրականություն դարձնել 2014 թվականին, երբ կնշվի Էյֆելյան աշտարակի 125-ամյակը: