|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Փարիզի Էյֆելյան աշտարակը հինգշաբթի աշխատանքը վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով գրեթե 3 ամիս պարապուրդից հետո. այս ամսին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեսարժան վայրի ղեկավարության հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է.
«Էյֆելյան աշտարակը բացվում է հունիսի 25-ին... Գործում են սանիտարական միջոցառումներ, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրումը»։
Այս առնչությամբ աշտարակի ղեկավարությունից հստակեցրել են, որ սանիտարական միջոցառումների երկարաձգման պատճառով օբյեկտի վերելակը փակ կմնա մինչեւ հուլիսի 1-ը: Հնարավոր կլինի հարկերը բարձրանալ միայն աստիճաններով:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում կորոնավիրուս է գրանցվել ավելի քան 160 հազար մարդու մոտ: