|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ֆրանսիայի՝ եղանակի տեսության ծառայությունը հաղորդել է, որ իր փարիզյան եղանակի կայաններից մեկը 11 սմ ձյուն է արձանագրել: Ֆրանսիայի մայրաքաղաքն այսպիսի մեկօրյա ձյան տեղումներ չի տեսել 1987 թվականից:
Չնայած որ Փարիզի մետրոն և երկաթուղային ցանցը երեկ նորմալ աշխատել են, Շարլ դը Գոլ օդանավակայանը օրվա կեսը փակ է եղել, մինչև որ հնարավոր է եղել թռիչքուղին մաքրել ձյունից, տեղեկացնում է BBC-ն:
Էյֆելյան աշտարակի աշխատողները որոշել են փակել հուշարձանը՝ այն պատճառով, որ ձյունը և սառույցը մաքրելու համար աղ չէր կարող օգտագործվել, քանի որ այն կարող էր վնասել երկաթը:
Իսկ կեսօրին ավտոբուսների աշխատանքը կազմակերպող «RATP» կազմակերպությունը հայտարարել է, որ ոչ մի ավտոբուս չի աշխատում քաղաքում: