|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հորմուզի նեղուցի հարավային մասում ականներից պայթել է գերլցանավ, որը փորձել է օգտվել «անօրինական երթուղուց»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հայտարարությունը:
Ինչպես նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, նավը պայթել է երկու ականից:
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշացնում են, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման նորմերը խախտող նավերին սպասվում է հենց այդպիսի ճակատագիր: Նեղուցով անցման և նավարկության համար ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրապարակած կանոնների պահպանումը պարտադիր է», – մեջբերում է գործակալությունը հատված հայտարարությունից:
Հաղորդագրության մեջ չեն հստակեցվում նավի սեփականատերերը, ինչպես նաև չի նշվում՝ արդյոք այն բեռնված է եղել և որ երկիր էր ուղևորվում: