կարևոր
382 դիտում, 49 րոպե առաջ - 2026-10-08 22:43
Աշխարհ

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հարվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ոչ մի պահի չենք հարվածի Իրանին մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին»,-գրել Է ԱՄՆ նախագահը Truth Social-ում՝ նշելով, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «արդյունավետ բանակցություններ է վարում», Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը «միջուկային զենք չի ունենա»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելք է ուղարկում երրորդ ավիակիր հարվածային խումբը ևս 9 հազար զինվորական։