|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը մեկնաբանել է անցած գիշեր Սիրիայի տարածքում իրանական ուժերի հետ փոխադարձ հարվածներ հասցնելու փաստը` հույս հայտնելով, որ դա շարունակություն չի ունենա. հայտնում է РИА Новости-ն։
«Իհարկե, մենք պատասխանել ենք... Սիրիայում գտնվող իրանական գրեթե բոլոր ենթակառուցվածքներին։ Նրանք պետք է հիշեն` եթե անձրև գա, ապա կհոսի նրանց կողմում»,- հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ իսրայելական կողմը հայտնել էր, որ անցած գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերը հրթիռակոծելուն։