|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-31-ը կմասնակցի ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում կայանալիք G20-ի (Մեծ քսանյակի) արտգործնախարարների հանդիպմանը։ Նախատեսվում է Ֆիդանը ելույթները «Աշխարհաքաղաքական լարվածություն», «Էներգետիկա» և «Մատակարարման շղթաներ» խորագրերով նիստերում։
Սպասվում է, որ Ֆիդանը կանդրադառնա Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու կարևորությանը։ Անդրադարձ կանի ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա տարաձայնությունների լուծմանը։
Նախատեսվում է, որ Ֆիդանը նաև կխոսի Սև ծովում, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադառնում համաշխարհային էներգետիկ և պարենային անվտանգության և առևտրի վրա։
Բացի այդ Ֆիդանը կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմին ու կնշի, որ Թուրքիան կապի մեջ է երկու կողմերի հետ՝ Սև ծովում անվտանգությունը վերականգնելու նպատակով։
Աղբյուրը՝ Ermenihaber.am: