կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 18:47
Քաղաքական Տարածաշրջան

Ինչ են քննարկել Բայրամովն ու Ֆիդանը

Ինչ են քննարկել Բայրամովն ու Ֆիդանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Ինչպես հաղորդում է «APA»-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ։

Բացի այդ, նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։