կարևոր
388 դիտում, 50 րոպե առաջ - 2026-10-14 20:40
Աշխարհ

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության վերաբերյալ համաձայնագրեր կստորագրվեն

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության վերաբերյալ համաձայնագրեր կստորագրվեն

ՌԴ ԱԳՆ-ն չիբացառել, որ մինչև տարեվերջ համաձայնագրեր կկնքվեն Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։ Ռազմական օբյեկտները, նոր պայմանավորվածության համաձայն,  համատեղ կօգտագործվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գեորգի Բորիսենկոն։

«Օգոստոսին ստորագրվեց միջանկյալ հուշագիր՝ ռուսական ռազմական օբյեկտները ռուս-սիրիական համատեղ ուսումնական և նյութատեխնիկական ապահովման կենտրոնների վերածելու վերաբերյալ։ Իսկ այժմ նախապատրաստվում են կոնկրետ միջկառավարական համաձայնագրեր, որոնցով  վերջնականապես կամրագրվի այդ ռազմական օբյեկտների  հետագա կարգավիճակը»,- ասել է Բորիսենկոն՝ RTVI-ին տված հարցազրույցում՝ չբացառելով, որ համաձայնագրերը կստորագրվեն մինչև տարեվերջ։

Ռուսաստանը Սիրիայում երկու ռազմական օբյեկտ ունի՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուս նավահանգստային քաղաքում և «Հմեյմիմ» ավիաբազան Լաթաքիայում՝   Ջաբլե քաղաքի մոտ։