|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վաղը Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ կանցկացվի, որի ընթացքում ՍԴ 9 դատավորներն իրենց կազմից պետք է նոր նախագահ ընտրեն, «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից:
Երեկ լրացավ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։ Գործող օրենքով ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի։
Նախքան ընտրությունը տեղի կունենան ինքնառաջադրումներ կամ առաջադրումները: Առայժմ հայտնի չէ, թե ՍԴ 8 դատավորներից ով կամ ովքեր են հավակնում նախագահի պաշտոնին:
Եթե թեկնածուները մեկից ավելի լինեն, ընտրվելու համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, մեկ թեկնածուի դեպքում՝ մեծամասնությունը։
Եթե վաղվա նիստում ընտրությունը չկայանա, ապա հնգօրյա ժամկետում կանցկացվի ընտրության երկրորդ փուլ: