|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,-ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ այս պահին բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին նույնպես հայտարարել էր Պուտինի հետ հանդիպելու հնարավորության մասին։
«APA»-ի քիչ հավանական է համարում, որ այդ հանդիպումը տեղի ունենա դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում։