Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին չէ, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը տրվում է մանիպուլյացիայի. այս մասին լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պուտինը չի կարող ջութակի նման նվագել Թրամփի վրա, ու հավելել. «Այն, որ Պուտինը Թրամփի մասին մտածում է, ինքն անձամբ քանիցս ասել է բազմաթիվ հարցազրույցներում»:
Ի պատասխանելով հարցին՝ ռուսաստանցի առաջնորդը Թրամփին արդյոք համարո՞ւմ է մանիպուլյացիայի հեշտ տրվող, Պեսկովը հավաստիացրել է. «Նա ամերիկացի գործընկերոջն այդպիսին չի համարում»:
Հիշեցնենք՝ նախօրեին Բոլթոնը ABC News-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինը կարող է «ջութակի նման» նվագել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վրա. «Ես այն կարծիքին եմ, որ Պուտինը մտածում է, թե կարող է նրա վրա նվագել ջութակի նման: Ես կարծում եմ, որ Պուտինը խելացի է, կոշտ: Նա շատ լավ է խաղում կեղտոտ խաղեր: Եվ ես կարծում եմ՝ նա տեսնում է, որ անլուրջ հակառակորդի է բախվել»,- նշել էր Բոլթոնը: