կարևոր
484 դիտում, 47 րոպե առաջ - 2026-09-15 17:55
Քաղաքական

Թշնամի երկրի նախագահը կարծում է, որ «30 տարվա բանակցությունները արդյունք չեն տվել, քանի որ ՀՀ-ն չի ցանկացել»

Թշնամի երկրի նախագահը կարծում է, որ «30 տարվա բանակցությունները արդյունք չեն տվել, քանի որ ՀՀ-ն չի ցանկացել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ չնայած ՀՀ իշխանության կողմից խաղաղության վերաբերյալ հայտարարություններին։ Բաքվի ղեկավարը պնդել է, թե իբր Ադրբեջանը վերականգնել է իր «տարածքային ամբողջականությունն» ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով «օկուպացիային»՝ հավելելով, թե «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի իրենց քաղաքներն ու գյուղերը հողին են հավասարվել։

Նրա խոսքով, 30 տարվա շարունակական բանակցությունները արդյունք չեն տվել, քանի որ Հայաստանը չի ցանկացել կամովին հեռանալ։ «Ադրբեջանի ժողովուրդը վերջ դրեց այս անարդարությանը և ստեղծեց համաշխարհային նախադեպ»,- հայտարարել է Ալիևը։

Արցախի ռազամաքաղաքական նախկին ղեկավարների մասին խոսելիս էլ հայտարարել է, թե նրանք այսօր պատիժ են կրում, և որը իբր «արդարության հաղթանակն է»։