կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 18:38
Քաղաքական

«Արցախյան շարժումն արգելել հնարավոր չէ․ այն շարունակվում է և պետք է հասնի հավաքական վերադարձի գերագույն նպատակին»․ Նարե Սիմոնյան

«Արցախյան շարժումն արգելել հնարավոր չէ․ այն շարունակվում է և պետք է հասնի հավաքական վերադարձի գերագույն նպատակին»․ Նարե Սիմոնյան

Այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով  Արցախի իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու անդամները, հասարակական ու քաղաքական գործիչներն առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն ու ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հոբելյանական օրվա առթիվ հանդիսավոր նիստ և միջոցառում է ընթանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։