Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհանգստացած ենք Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, ներառյալ՝ ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձերբակալությունից, և ցանկանում ենք, որ այս վեճը լուծվի խաղաղ ճանապարհով․ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է Վրաստանում քաղաքական կայունությունը ՆԱՏՕ-ի համար կարևոր, և արդյո՞ք ներկայիս ճգնաժամը կազդի երկրի եվրաատլանտյան ինտեգրման վրա, Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն դաշինք է, որը հիմնված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և ժողովրդավարություն:
«ՆԱՏՕ-ն դաշինք է, որը կանգնած է հիմնական արժեքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, անհատական ազատությունները, և դա, անկասկած, կարևոր է Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամների համար: Հետևաբար, մենք ողջունում ենք այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է ամրապնդման գործում: ՆԱՏՕ-ի անդամները նույնպես սատարում էին երկրի այս ջանքերը: Մեզ անհանգստացնում են Վրաստանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները, ներառյալ՝ ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձերբակալությունը, և ցանկանում ենք, որ այս վեճը լուծվի խաղաղ ճանապարհով, իսկ Վրաստանը շարունակի բարեփոխումներ իրականացնել և զարգացնել երկրում ժողովրդավարությունը։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի՝ բանակցային գործընթացին միջնորդելու ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը: