կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 19:26
Աշխարհ

Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ. դեսպանության հայտարարությունը

Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ. դեսպանության հայտարարությունը

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են ուղևորվել Երևան։ Հայտարարությունը՝ ստորև․

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում ենք իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն (բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում»: