Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորածինների խնամքի և բուժման բարելավումը մնում է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկը։ ՄԱԿ-ի հայաստայան գրասենյակում Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի գործընկերների և մասնագետների հետ կայացած հանդիպումը նվիրված էր «Յուրաքանչյուր նորածին` գործողություների ծրագիր» (ENAP) ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ համատեղ նախաձեռնությունը Հայաստանում ներդնելուն։
Քննարկմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖԻ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի առողջության և սոցիալական ծրագրի պատասխանատու Ամիրհուսեյն Յարվավարը, ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի առողջապահական թիմը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան ոլորտի պատասխանատուները, ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, նորածիններին բուժօգնություն տրամադրող առաջատար մասնագետներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը` Կայուն զարգացման նպատակների մոր և մանկան առողջապահական ոլորտի թիրախների համատեքստում: Ներկայացվել են ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ ENAP նախաձեռնության հիմնական դրույթները։ Առաջարկվել է քննարկել Հայաստանում այդ ծրագրի ներդրման քայլերը: Ի դեպ, զեկուցող Ամիրհուսեյն Յարվավարն առաձնահատուկ ընդգծել է այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում եզակի երկրներից է, որն ազգային համախառն արդյունքի և առողջապահական հատկացումների ավելի քիչ ռեսուրսի պայմաններում գրանցել է առավելագույն արդյունք` մանկական մահացության նվազեցման առումով:
Հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր հուլիսին Բիշկեկում կայացած տարածաշրջանային խորհրդակցության, որտեղ 8 երկրիր, այդ թվում` Հայաստանը, ներկայացրել են իրենց երկրում առկա իրավիճակը և Կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսլականը:
Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ կլինի ENAP ծրագրի մշակմանը` Հայաստանի կարիքներին համապատասխան: