|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ կառավարությունը հուլիսի 1-ից կդադարեցնի սահմանի հատումը Ֆինլանդիայի, Լատվիայի և Էստոնիայի հետ առանձին երկաթուղային անցակետերում։
Համապատասխան կարգադրությունը տեղադրված է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«2026 թվականի հուլիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել ֆիզիկական անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը ՌԴ պետական սահմանի երկաթուղային անցակետերով՝ ՌԴ պետական սահմանի առանձին հատվածներում՝ համաձայն հավելվածի ցանկի»,-ասված է փաստաթղթում։
Ցանկում նշված են սահմանի հետևյալ հատվածները. Վիբորգ (Լենինգրադի մարզ), Վյարտսիլյա (Կարելիայի Հանրապետություն), Լյուտտյա (Կարելիայի Հանրապետություն), Սանկտ Պետերբուրգ-Ֆինլանդսկի (Սանկտ Պետերբուրգ), Սվետոգորսկ (Լենինգրադի մարզ), Պեչորի-Պսկովսկիե (Պսկովի մարզ), Պիտալովո (Պսկովի մարզ)։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը հանձնարարվել է ընդունված որոշման մասին ծանուցել Ֆինլանդիային, Էստոնիային և Լատվիային։