Միասին կարող ենք
կարևոր
1075 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-13 19:39
Քաղաքական

Իշխանությունը կամաց-կամաց խոսքի սահմանափակումը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբան

Իշխանությունը կամաց-կամաց խոսքի սահմանափակումը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Սկսած 2024 թվից՝ քրեական դատարանները հետզհետե սկսեցին կիրառել խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես խափանման միջոց («վարչական հսկողություն» խափանման միջոցի ներքո):

Սկզբից դրա կիրառումն ուներ մասնակի բնույթ, քանի որ այն վերաբերում էր հրապարակային խոսքի միայն որոշ դրսևորումների։ Այն նաև ուներ պրոգրեսիվ բնույթ, քանի որ այն փոխարինում էր կալանքին՝ բանտային կամ տնային։

Կամաց-կամաց խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց։

ՀԳ. Այս պահին խոսքի սահմանափակման ներքո են՝

(1) Միքայել Սրբազանը

(2) «Իմնեմնիմի»-ի տղերքը՝ Նարեկն ու Վազգենը (տոտալ արգելք)

(3) Շենգավիթցի Արտակը (տոտալ արգելք)

(4) Էդգար Ղազարյանը (մասնակի արգելք)

(5) քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը (լայնածավալ արգելք)»։