|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ամբողջական տեքստը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ տեքստի հրապարակման մասին Twitter-ի իր էջում գրել էր ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն. «Ուկրաինա. Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը կհաստատի ԵՄ առաջարկների ձեռնտու լինելը եւ վերջ կդնի գոյություն ունեցող առասպելներին»:
Նախագծում, մասնավորապես, ասվում է. «Կողմերը կշարժվեն ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ անցումային փուլի ընթացքում՝ համաձայնագրի` ուժի մեջ մտնելու պահից 10 տարվա ընթացքում»:
Մաքսատուրքերի վերաբերյալ փաստաթղթում ասվում է. «Կողմերից յուրաքանչյուրը կնվազեցնի կամ կհանի մաքսատուրքերը մյուս կողմի ապրանքների համար՝ համաձայնագրի նախագծի հավելվածում ներկայացված գրաֆիկին համապատասխան»: