|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«21․05․2026-ի կառավարության նիստում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացվեց ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փակելու համար»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ շարունակելով.
Այսինքն՝ տարվա կեսին դեռ չհասած, դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել», և կառավարությունը ստիպված է մտնել պահուստային ֆոնդի մեջ։
Բայց մինչև ընտրությունները պետք է ամեն գնով պահպանել «հաջողված ապահովագրության» գեղեցիկ փաթեթավորումը։
Պետք է շարունակել պատմել, թե համակարգը «կայուն» է, «կառավարվող» է, «աննախադեպ» է։
Իսկ հունիսի 7-ից հետո, հավանաբար, կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը․
կա՛մ՝
«սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»,
կա՛մ՝ հայտնի սկզբունքը՝
«После нас хоть потоп»։
Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։
Երբ դեղորայքային քաղաքականությունը փլվում է դեռ տարվա կեսին, դա արդեն ոչ թե «տեխնիկական խնդիր» է, այլ համակարգային ձախողման ախտորոշում։