կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 14:21
Քաղաքական

Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկվում, իսկ հայրենիքի դավաճանները դեռ ազատության մեջ են. Ի. Սաղաթելյան

Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկվում, իսկ հայրենիքի դավաճանները դեռ ազատության մեջ են. Ի. Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքի առաջնորդներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կառավարության շենքի  դիմաց այսօր տեղի ունեցած՝ ՀՅԴ երիտասարդների իրազեկման ակցիային՝ նշելով հետևյալը.  
 
«Քիչ առաջ կառավարության շենքի առջևից ոստիկանները առևանգեցին իմ դաշնակցական ընկերներին։
Փաստորեն, Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկվում, իսկ հայրենիքի դավաճանները դեռ ազատության մեջ են.
Հիշեցնե՜մ, դրանց մնացել է ընդամենը 10 օր:
Հ.Գ Պարոնայք ոստիկաննե՛ր, լավ իմացե՜ք, մեր տղերքը առաջին գծում պաշտպանում էին նաև ձեր հայրենիքը, իսկ դուք շարունակում եք ծառայել հողատուին և կատարել դավաճանի ապօրինի հրահանգները»:
 
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ երիտասարդները իրազեկման ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստը: Խաղաղ իրազեկման ակցիա իրականացնելիս՝ կոպիտ ուժ կիրառելով, ապօրինաբար բերման ենթարկեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին և «Հայաստան» դաշինքի պատգամավորի դաշնակցական մոտ մեկ տասնյակ թեկնածուների: