|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 15։27-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցներում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։26-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր: