Միասին կարող ենք
կարևոր
319 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-24 18:24
Հասարակություն Քաղաքական

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով։ Նրան տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։

Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։

Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։