Միասին կարող ենք
կարևոր
487 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-03 16:04
Հասարակություն

Ցեղասպանության 111-րդ տարելիցն է ոգեկոչվել ֆրանսիական մի շարք քաղաքներում

Ցեղասպանության 111-րդ տարելիցն է ոգեկոչվել ֆրանսիական մի շարք  քաղաքներում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Շարանտոն-լե-Պոն, Կրետեյ, Կլամար, Ալֆորվիլ և Սարսել քաղաքներում։

Ապրիլի 22-ին Շարանտոն-լե-Պոն քաղաքում՝ Հայկական խաչքարի առջև, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Ելույթներ են ունեցել և ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Ժիքելը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։

Ապրիլի 24-ին Կրետեյ քաղաքում դեպարտամենտի մակարդակով կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են և ծաղկեպսակներ զետեղել Վալ-դը-Մարնի պրեֆեկտի տեղակալ Էմանուել Դյուպյուին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Դավիթ Ասոյանը, Ֆրանսիայի Սենատի անդամ Աքլլի Մելուլին, Վալ-դը-Մարնի վարչական խորհրդի փոխնախագահ Ժան-Դանիել Ամսլերը, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Ռոմեն Մարիան, Լե Կրեմլեն-Բիսետր քաղաքի քաղաքապետ Լիոնել Զինցիրօղլուն, Կրետեյ քաղաքի փոխքաղաքապետ Օլիվիե Պլասը։

Ապրիլի 25-ին Ալֆորվիլ քաղաքի Աշտարակի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի է ունեցել հիշատակի ոգեկոչման արարողություն։ Ելույթներ են ունեցել և ծաղկեպսակներ են զետեղել Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը և Ալֆորվիլի հայկական կազմակերպությունների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները։

Ապրիլի 25-ին Կլամար քաղաքում անցկացված միջոցառմանը մասնակցել են և ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդյե-Բերժեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Դավիթ Ասոյանը, Կլամար քաղաքի փոխաքաղաքապետերը, համայքային կառույցների ներկայացուցիչներ և այլոք։

Ապրիլի 26-ին Սարսել քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի են ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ, որին մասնակցել են և ելույթներ ունեցել Սարսելի քաղաքապետ Բասսի Կոնատեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լիլիթ Անտոնյանը, քաղաքային խորհրդի անդամներ, հայ և ասորական համայնքների ներկայացուցիչներ։