|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ապրիլի 23-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, Շվեդիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հետ համատեղ Հայաստանի դեսպանությունը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում են դեսպանությունից։
Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հնչել է հայկական երաժշտություն և ցուցադրվել «Փրկության քարտեզը» վավերագրական ֆիլմը։
Ելույթներով հանդես են եկել դեսպան Աննա Աղաջանյանը, Ռիկսդագի պատգամավորներ Բյորն Սյոդերը և Արին Կարապետը՝ անդրադառնալով ապագա ոճրագործությունների կանխարգելման մեր համատեղ պատասխանատվությանը։
Դեսպան Աղաջանյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հանձնառությունը ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը։
Միջոցառման շրջանակում հարգանքի տուրք է մատուցվել նաև Շվեդիայից և Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներից Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերած միսիոներների հիշատակին՝ ընդգծելով, որ նրանց մարդասիրական գործունեության ժառանգությունը մինչ օրս շարունակում է ներշնչել մեզ։