Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուրուգվայի Խորհրդարանի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համակազմակերպմամբ, ապրիլի 26-ին, Ուրուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին երկրի նախագահ Լուիս Լագաժո Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, բազմաթիվ նախարարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։ Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
Իր հերթին Ուրուգվայի փոխնախագահը մեկ անգամ ևս վերահաստատեց իր երկրի հավատարմությունը Հայ դատի պայքարին և ավելացնեց, որ ինչպես պատմականորեն ընդունված է, իր երկիրը միշտ շարունակելու է ոգեկոչել այս օրը, որպեսզի կանխվեն հետագա վայրագությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն էր։
Միջոցառումը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անունից, եզրափակեց Գաբրիելա Մուժուքյանը, ով քննադատական խոսք ասաց երկրի արտգործնախարարության հասցեին՝ թուրք արտգործնախարարին ընդունելու համար և միաժամանակ բարձր գնահատեց երկրի նախագահի արագ արձագանքը Չավուշօղլուի ժեստի կապակցությամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
28.04.2022 թ