Միասին կարող ենք
կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-24 22:17
Հասարակություն

Ավետարանը Հովհաննավանք տանել իրատեսական չէ. եկեղեցին փաստացի զավթված է

Ավետարանը Հովհաննավանք տանել իրատեսական չէ. եկեղեցին փաստացի զավթված է

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.

«2019 թվականից, ընդառաջ Կարապետյան ընտանիքի առաջարկին, թեմիս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ, ձեւավորված ավանդության համաձայն, Հովհաննավանքի ուխտի օրը Կարմիր Ավետարանը բերվել է Հովհաննավանք:

Ցավոք այսօր Հովհաննավանք Ավետարանը տանել իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։

Այդ իսկ պատճառով, այս տարի՝ Կարմիր Կիրակիին, հավատացյալների երկրպագության համար ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ կտարվի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցի ու կմատուցվի Սուրբ Պատարագ, սկիզբը` ժամը 10:30:

Հայցում ենք բոլորիդ աղոթական ներկայությունը»։