|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը դիմել է քաղաքացիներին՝ կապված Արցախից զավթված տարածքներ այցելությունների հետ. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
«Ավելի վաղ բազմիցս նախազգուշացվել էր, որ խաղաղ բնակչության ներթափանցումը օկուպացիայից ազատված տարածքներ՝ առանց թույլտվության, ինչպես նաև վերահսկիչ կետերը շրջանցելը լուրջ վտանգ է ներկայացնում նրանց կյանքի և առողջության համար, ուստի նրանք չպետք է նման գործողություններ կատարեն: Այս տարածքներում շարունակվում են ականազերծման գործողությունները:
Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ նման ուղևորություններ չկատարել մինչև տարածքների ականազերծման ամբողջական աշխատանքների ավարտը»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները, չդիմանալով գայթակղությանը, հաճախ գաղտնի գնում են Արցախի բռնազավթած տարածքներ՝ թալան և ավերածություններ կատարելու համար, և հաճախ պայթում են ականների վրա։