կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-14 14:45
Իրավական

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը չի վերացվի

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը չի վերացվի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չի վերացվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին երկու միջնորդություն են ներկայացրել. միջնորդություններից մեկը վերաբերում էր նրա խափանման միջոցի վերացմանը (ստորագրությունը՝ չհեռանալու մասին), մյուսը՝ գործով բոլոր նյութերն իրենց տրամադրելուն։

Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն էլ միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել (ստորագրությունը՝ չհեռանալու մասին)։