|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում կայացել են բրիգադի գեներալ Դեսկինսի հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, պաշտպանական բարեփոխումներին, «Հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման հայեցակարգի իրականացմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մարտի 28-ին նախատեսվում է բրիգադի գեներալ Դ.Դեսկինսի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ` ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ իրականացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման խորացված դասընթացի անցկացման ընթացքին ծանոթանալու նպատակով: