|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն»,-դեպի Երևան քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ, զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը
Անդրադառնալով իշխանությունների այն դիտարկումներին, որ պատերազմ է լինելու եթե դիմադրություն լինի, Ամալյանն ասաց․ «Իշխանություններն ինչ ուզեն, կասեն, հիմա իշխանություններին մի լսեք, որովհետև նրանք ադրբեջանամետ բաներ են ասում։ Ես քաղաքական գործիչ չեմ, բայց սիրտս է հուշում, որ ես սրանց չեն կարողանում տանել՝ որպես մարդ։ Իհարկե բոլորիս երազանքն է, որ պատերազմ չլինի, բայց եթե պատերազմ չլինելու ալտերնատիվը էլի պատերազմն է, որը ավելի վատ պատերազմ է, ես դրան համաձայն չեմ»։