Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Եթե նայենք` շահեկա՞ն է Ղարաբաղի համար ՌԴ մաս լինելը, այո, շահեկան է, բայց հոգեւոր առումով անհրաժեշտ չէ: Մենք պետք է քիչ ժամանակի ընթացքում շահեկանն ու հոգեւերը տարբերենք. yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակին:
Նրա հավաստմամբ, մենք բոլորս ձգտում ենք ունենալ անկախ Հայաստան, բայց, ինչպես երեւում է, շատ ենք հեռացել այդ մտքից:
«Սկզբում անկախության անունը կար, դա գոյություն չուներ, հիմա կամաց-կամաց անունն էլ է փոխվում. մեզնից կմնա սիմվոլիկ գերբն ու դրոշը: Համենայն դեպս, այս պահին անվտանգությունից ավելի լուրջ հարց չունենք: Ես չեմ ուզում քննադատել Զորի Բալայանին. միգուցե ինքը ինչ-որ բան գիտի` դրա համա՞ր է որոշել այդ քայլն անել: Ես` որպես քաղաքացի եւ հայ, իհարկե, կողմ եմ, որ ոչ մեկից կախված չլինենք, առավել եւս` Ռուսաստանից, որովհետեւ ՌԴ-ն ներքին կարգով թիվ 1 թշնամի է մեզ համար, քան` Ադրբեջանը, Թուրքիան»,-ասաց Ամալյանը եւ հավելեց, որ վերջին տարիներին բոլոր խուճապները ՌԴ-ից գալիս, եւ այս ամենն ուղղակի իրենցից կախման մեջ մնալու համար է արվում.«Քանի որ այս պահին սրանք ընդամենը խոսքեր են եւ ես որեւէ պայքարելու միջոց չունեմ առաջարկելու ՌԴ-ի դեմ, ուրեմն` Ղարաբաղի անվտանգության համար միգուցե դա պահպանման միակ միջո՞ցն է: Ի դեպ, կուզեմ դիմել բանակի բարձրաստիճան այրերին եւ խնդրել` բանակին նվիրված միջոցառում անելու փոխարեն` այդ փողերով զորամասերի դիրքային ճանապարհները ասֆալտեք, քանի որ սա պատերազմի ժամանակ ավելի կարեւոր է լինելու, քան այն մի քանի ախմախ երգերը, որոնք հնչում են բանակի մասին»:
Հիշեցնենք, որ Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: