Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բարերար Նուբար Աֆեյանն այսօր մասնակցում էր Սուրբ Աննա եկեղեցում միասնական աղոթքին՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների ու պատանդների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տունդարձի համար։
Աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում Նուբար Աֆեյանն ընդգծեց՝ չի կարող լինել խաղաղություն, որի հիմքում արդարությունը չէ դրված։
«Ամենակարևոր բանը, որը պետք է անենք, արդարություն ապահովելն է՝ գերիների համար և այդ արդարության վրա հիմնված խաղաղություն ստեղծելը»։
Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, Նուբար Աֆեյանն ասաց․ «Ինձ համար անընդունելի է, որ մեծ հայ, նվիրյալ Ռուբենին, որը հարյուրավոր միլիոններ է ծախսել բարերարության վրա, կարող է որևէ մեկն այպանել իբրև այլ ծրագրերի պատկանող անձի։ Նա Արցախ գնաց՝ անհանգիստ լինելով այնտեղ տիրող վիճակով, կյանքը վտանգի ենթարկեց»,- ընդգծեց Նուբար Աֆեյանը։