կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-19 20:40
Քաղաքական

Խոստացել է՝ «օգնեք ընտրվեմ, էլի կշարունակեմ հանձնել»․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի թեզերի մասին

Խոստացել է՝ «օգնեք ընտրվեմ, էլի կշարունակեմ հանձնել»․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի թեզերի մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, «Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզային այցով Մարտունի խոշորացված համայնքում էին։ Հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նշեց, որ իշխանությունը ժողովրդին կրկին խաբելու համար թեզեր է շրջանառելու, որոնցից  գլխավորը՝ «խաղաղության»  մասին թեզն է։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը փաստերով թվարկեց, որ 2021 թվականից «խաղաղության» անվան տակ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, Տավուշից հատվածներ և այլն։ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ Փաշինյանը նորից փորձելու է խաղարկել «խաղաղության» թեզը, խաբել ժողովրդին՝ վերարտադրվելու համար, ինչը, եթե իրականացվի, ունենալու է վտանգավոր հետևանքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։