կարևոր
295 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-18 14:39
Հասարակություն

Սա նախադեպը չունեցող երեւույթ է. Հայր Ռուբենը՝ Գեւորգ Սրբազանի վերաբերյալ դատարանի որոշման մասին

Սա նախադեպը չունեցող երեւույթ է, ես նման բան չեմ տեսել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմանը։

«Մենք աշխատանքային պայմանագիր չունենք, Վեհափառը բոլոր լիազորություններն ունի թեմի առաջնորդ նշանակելու եւ նաեւ ազատելու»,– ասաց Հայր Ռուբենը։

Անդրադառնալով իրեն աջակցություն հայտնած հոգեւորականներին, Հայր Ռուբենն ասել է, որ նրանց զանգեր են եկել։

Մանրամասն՝ տեսանյութում: