|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 12-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: