|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ոմանք կարծում էին, թե ժամանակի ընթացքում` անցնող երկու տարում, հասարակությունը կսկսի ավելի և ավելի համակերպվել Արցախի կորստի հետ։ Այս մասին իր էջում գրել է «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը։
«Մյուսները փաստարկում էին, որ հակառակն է տեղի ունենալու, քանի որ երբ հասարակությունը ստանում է ծանր տրավմա, որոշ ժամանակ անց այն աստիճանաբար սկսում է ապաքինվել և դարձյալ վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ։
Բայց պարբերաբար անցկացվող հարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող այն միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, Հայաստանը հզորանալու է և Արցախը հետ է բերելու:
Նախ 80, հետո 82, ապա 85, իսկ այս տարվա հուլիսի տվյալներով` հարցվողների` արդեն 91 %-ն էր այդպես կարծում»։