կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 17:30
Իրավական

Ոստիկանները բացահայտեցին 15 տարի առաջ կատարված սպանությունը

Ոստիկանները բացահայտեցին 15 տարի առաջ կատարված սպանությունը
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա իրավապահները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատված, 1967 թ. ծնված Արմեն Շահբազյանին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Շահբազյանը խոստովանեց, որ 1998 թվականի սեպտեմբերին հայրական տանը, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքով  հարվածել  էր իր ծանոթուհի Դիանային, ով, կորցնելով գիտակցությունը, մահացել էր:

Պատժից խուսափելու համար Շահբազյանը դիակը թաղել էր  տանը հարակից շինության պատի տակ: 
Սեպտեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցները մեկնեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղ: 
Շահբազյանի մատնացույց արած վայրի զննությանբ ոստիկանները հայտնաբերեցին դիակի ոսկորները:
Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն: