Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Նրա խոսքով` փոխգործակցությունն իրականացվում է անմիջապես Անկարայում ԱՄՆ դեսպանի միջոցով: «Զանգահարում եմ Թոմին եւ հարցնում.ի՞նչ կարծք ունի Իբրահիմն այս հարցում։ Ահա թե ինչպես ենք մենք միասին աշխատում: Մենք հաջող որոշումների բազմաթիվ օրինակներ ունենք վարչակազմի ներսում նման փոխգործակցության շնորհիվ»։
Ներկայիս իրականության մեջ սա, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ «Զանգեզուրի միջանցքը» «Թրամփի երթուղի» անվան տակ քողարկելու գաղափարը թուրքական մշակումն է, որի նպատակն է փրկել Հայաստանում իր գործընկեր նիկլորի դեմքը, ով անխոնջ հայտարարում է, թե, իբր, իր ջանքերով Սյունիք է եկել «ամերիկյան մեծ եղբայրը», բայց ոչ թուրքերը։
Ընդհանուր առմամբ, չի կարելի չընդունել, որ թուրք ստրատեգները հիանալի պարտիա են խաղացել. Նրանք սեփական մարդն ունեն Երեւանում, գործընկեր ունեն Բաքվում, իսկ նրանք խորհրդտվություն են տրամադրում ամերիկյան դեսպանին։ 2020ի փետրվարին Թուրքիան վճռականորեն աջակցեց Իդլիբի գրոհայիններին, ինչը դարձավ «Ասադի ռեժիմի» կործանման նախաբանը, իսկ նույն թվականի աշնանը` կործանիչներ տեղակայելով Գյանջայում, ապահովեց Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի հարձակման քաղաքական-դիվանագիտական եւ ռազմական ծածկույթը։ Հայկական կողմի «ծրագրված պարտությունը» 5 տարի առաջ հանգեցրեց չճանաչված հանրապտության անկմանը, Հայաստանում ազգային-պետական ինքնության մշտական ճգնաժամին եւ Կովկասում Ռուսաստանի դիրքերի զգալի անկմանը:
1992 թ-ի ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնաթող աշխատակից Փոլ Գոբլի կողմից առաջ քաշված ծրագիրը, որի շրջանակներում Ադրբեջանին առաջարկվում էր միջանցք Հայաստանի Մեղրու շրջանով («Զանգեզուրի միջանցք», որն այն միացնում է Նախիջեւանին` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ Լաչինի միջանցքի դիմաց), ի սկզբանե թուրքական հատուկ ծառայւոթյունների մշակումն էր, որը մերժվեց հակամարտության կողմերի կողմից` նրանց դիրքորոշումների հակադրության եւ որեւէ փոխզիջումների պատրաստակամության բացակայության պատճառով։ Իսկ հիմա, Ուիթքոֆի խոսքերից հետեւում է՝ թուրքական հատուկ ծառայությունների հնարավորությունները որակապես աճել են։
Վերջերս իսլամական պետությունների առաջնորդների հետ Թրամփի հանդիպման ժամանակ Էրդողանը նստած էր Սպիտակ տան Տիրոջ աջ կողմում՝ չնայած այնտեղ ներկա էին Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, ԱՄԷ-ի եւ այլ բարձրատսիճան ներկայացուցիչներ: Այսպիսով, տրվում է միանշանակ ազդանշան այն մասին, որ հենց Թուրքիան է Վաշինգտոնում դիտարկվում որպես մահմեդական աշխարհում իր գլխավոր դաշնակիցներից մեկը: Թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի, պաշտպնության նախարարները, ինչպես նաեւ հետախուզության եւ ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարությունը։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ գտնվելով Վաշինգտոնում՝ Էրդողանը զբաղեցրել է Black House-ի նստավայրը, որտեղ սովորաբար տեղավորում են ԱՄՆ նախագահի համար ամենաթանկ հյուրերին։ Եվ ակնհայտորեն ոչ առանց թուրքական հետախուզության հետ խորհրդակցելու, Թրամփի վարչակազմը ավելի վաղ եւս մեկ հարված էր հասցրել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի շահերին։
2025ի սեպտեմբերի 16-ին իրանական «Թասնիմ» գործակալության հաղորդմամբ` ԱՄՆ-ը հայտարարել է 2018ին իրանական Չաբահար նավահանգստի նկատմամբ տրամադրված պատժամիջոցներից ազատումը չեղարկելու մասին։ Այս որոշումը կարող է կասկածի տակ դնել Հնդկաստանի երկարաժամկետ ներդրումները այս ռազմավարական նավահանգստում: Իրանի ազատության եւ միջուկային զենքի տարածմն դեմ պայքարի մասին օրենքի (IFCA) համաձայն տրված բացառությունը Հնդկաստանին եւ այլ երկրներին թույլ է տվել աշխատել նավահանգստում` առանց պատժամիջոցների սահմանափակումների վախի: India Today-ը հաղորդում է՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է. «Մենք ծանոթացել ենք Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից բացառումը վերացնելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը եւ դիտարկում դրա հետեւանքները Հնդկաստանի համար»:Որոշումը, որն ուժի մեջ կմտնի 2025ի սեպտեմբերի 29-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման» քաղաքականության մի մասն է, նշում է «Թասնիմը»:
Պետդեպարտամենտը նախազգուշացրել է՝ այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո Չաբահար նավահանգստում աշխատող կամ IFCA օրենքի հետ կապված գործունեությամբ զբաղվող անձինք կարող են խնդիրներ ունենալ Ամերիկայում:
Չաբահար նավահանգիստը, որը գտնվում է Իրանի հարավ-արեւելքում` Օմանի ծոցից ոչ հեռու, ռազմավարական եւ առեւտրային նշանակություն ունի Հնդկաստանի համար, որը 2024 թ-ի մայիսի 13-ին առաջին անգամ երկարժամկետ պայմանագիր է կնքել իր երկրի սահմաններից դուրս այդ նավահանգիստը շահագործելու համար: Իրանական նավահանգիստների եւ ծովային նավարկության կազմակերպության հետ 10-ամյա համաձայնագրի շրջանակներում հնդկական International Ports Global Limited (IPGL) ընկերոթյունը պարտավորվել է մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել նավահանգստում եւ եւս 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել հարակից ենթակառուցվածքների զարգացման համար: Չաբահարը ոչ միայն առեւտրային նախագիծ է Հնդկաստանի համար, այլեւ կրեւոր երթուղի է Աֆղանստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու համար`առանց Պակիստանի տարածքը հատելու անհրաժեշտության (մասնավորապես` անկայուն Բելուջիստան նահանգ):Նավահանգիստը նաեւ լուրջ խնդիրների առջեւ կանգնած «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը կապում է Հնդկաստանը Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ: 2018 թ-ին, երբ ԱՄՆ-ը կրկին պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ, Նյու Դելիին հաջողվեց ազատվել պատժամիջոցներից եւ շարունակել աշխատել Չաբահարայում, քանի որ ԱՄՆ-ն ընդունեց այս նավահնգստի կարեւորությունը Աֆղանստանին օգնելու համար:
«Սակայն այս բացառության վերջին վերացումը Հնդկաստանին բարդ դրության մեջ է դրել։ Ռազմավարական առումո՝վ Չաբահար նավահանգիստը Հնդկաստանի համար Արաբական ծովի տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու միջոց է: Նավահանգիստը գտնվում է Պակիստանի Գվադար նավահանգստից ընդամենը 140 կմ հեռավորության վրա, որը ղեկավարում է Չինաստանը: Չաբահարի նկատմամբ Հնդկաստանի պլանների ցանկացած խախտում կարող է սահմանափակել տարածաշրջանում Չինաստանի հետ մրցակցելու նրա կարողությունը», – նշում է իրանական գործակալությունը։
Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը վտանգում է տարանցիկ երթուղիների զարգացման, Աֆղանստանի հետ կապերի ամրապնդման եւ եվրասիական տարածքում առեւտրային ներկայության ընդլայնման Հնդկաստանի ծրագրերը: Աճող աշխարհաքաղաքական լարվածության խորապատկեին Չաբահար նախագիծը, որը ժամանակին դիտարկվում էր որպես տարածաշրջանային համագործակցության խորհրդանիշ, կրկին հայտնվում է իրավաքաղաքական անորոշւոթյան գոտում, որը կարող է երկար ժամանակ ազդել Հարավային եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրի կառուցվածքի վրա: Չաբահարի դեմ պատժամիջոցների կիրառումը կասկածի տակ է դնում նաեւ դեպի Հնդկական օվկիանոս կայուն ելք ստանալու Ռուսաստանի ծրագրերը` սահմանափակելով Հարավային Ասիայի երկրների հետ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:
Մինչդեռ անցնող շաբաթ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներոոմ: Հաղորդվում է՝ նախարարները, «հիմնվելով 2025 թ-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքների վրա, մտքեր են փոխանակել խաղղ օրակարգի առաջմղման հետագա հնարավոր քայլերի շուրջ, պայմանավորվել են շարունակել երկխոսությւոնը»։ Հայաստանի` իր բնական դաշնակիցներից, Ռուսաստանից, Հնդկաստանից եւ Իրանից ավելի ու ավելի ուժեղացող տնտեսական մեկուսացման հետ մեկտեղ, Երեւանի եւ Բաքվի շփումները չեն դադարում, ինչը կարող է վկայել որոշ երկարաժամկետ միտումների մասին: «Հայերն ու ադրբեջանցիները առեւտուր են անելու միմյանց հետ, ունենալու ենք ապրանքների միասնական հայ-ադրբեջանական շուկա։ Մեր խանութներում կլինեն ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկաակն ապրանքները կլինեն Բաքվի եւ այլ քաղաքների խանութներում։ Դա անխուսափելի է», - խոստանում է ծիածանագույն հույսերով լի ՀՀ ԱԺ նախագահը։ Ըստ էության, հայկական իշխանությունները Բաքվի հետ երկխոսում են ոչ այլ բանի շուրջ, քան իրենց երկրի ինքնիշխանության հետագա հանձնումը, որն ավելի ու ավելի է հայտնվում ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական վերահսկողության ներքո։
Մինչ Թրամփը մոռանում եւ շփոթում է այն երկրների անունները, որոնք նա ոչ վաղ անցյալում «հաշտեցնում էր», Ամերիկան անշեղորեն առաջ է մղում իր հնարավորությունները ոչ միայն Հարավային Կովկաս (Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ), այլեւ Հարավային Ասիա մտնելու համար` այդ մակրոռեգիոնի ռազմավարական մայրուղիների վերահսկողությունը խափանելու նպատակով։
Թիմուր Գարաեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի