կարևոր
2734 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-09-28 17:34
Աշխարհ

Թուրքիայում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների կառավարման վարչությունը (AFAD)։

Ըստ հաղորդման, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:59-ին (Գրինվիչի ժամանակով՝ 09:59-ին), իսկ էպիկենտրոնը գտնվել է Քյուտահյա նահանգի Սիմավ շրջանում։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում։ Երկրաշարժի խորությունը կազմել է 8.46 կիլոմետր։
Ստամբուլի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում հայտնել են ստորգետնյա ցնցումների մասին։ Այս պահի դրությամբ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Սիմավում տեղի ունեցած երկրաշարժից հետո մասնագետական խմբերը  տեղում ուսումնասիրություններ են սկսել։