Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լանա Ռավանդի-Ֆադաին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ներգրավմամբ էներգակամրջի նախագիծը:
«Աշխարհաքաղաքական տեսանկյունից այս նախագիծը նշանակում է, որ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են ձգտել մերձեցման և, իհարկե, չեն մոռանում Բաքվի մասին։ Բանն այն է, որ Ռուսաստանն ու Իրանը նույնպես ունեն որոգայթներ, որոնց մասին ավելի շատ խոսում են Իրանում, քան Ռուսաստանում, ամեն ինչ չէ, որ հարթ է լինում, որովհետև յուրաքանչյուր կողմ հետապնդում է իր շահերը, իսկ երբեմն լինում է երրորդ երկրների ճնշում, որն ազդում է այդ հարաբերությունների վրա, և այդ պատճառով այժմ երկու երկրներն էլ պետք են միմյանց։ Եվ այս բոլոր նախագծերի շնորհիվ ակտիվ մերձեցում է ընթանում Ռուսաստանի և Իրանի միջև։
Անցյալ տարի կողմերը (Թեհրանն ու Բաքուն) դեռ հունվարին ադրբեջանական դեսպանատանը տեղի ունեցած ողբերգությունից հետո գտնվում էին ծայրահեղ բարդ հարաբերությունների մեջ։ Մենք տեսնում ենք, որ Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում մերթ վերելքներ են լինում, մերթ անկումներ։ Եվ հիմա երկու երկրներն էլ բավական կայուն հարաբերություններ են հաստատում։ Մինչ այժմ տեղի է ունեցել բարձր մակարդակի այցերի փոխանակում։ Կարելի է տեսնել հաշտեցման և հավասար հարաբերությունների ցանկություն երկու կողմերից: Եվ ահա, ամենայն հավանականությամբ, դրան նպաստել է նաև Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի նախագիծը։ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը չափազանց կարևոր է տնտեսական տեսանկյունից։
Դա նաև նշանակում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ձգտում։ Մենք գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորման կարիք ունեն։ Ինձ թվում է, որ տևական խաղաղության հասնելու դեպքում հնարավոր է, որ երկարաժամկետ, փոխշահավետ, տնտեսական և էներգետիկ նախագծեր ձեռք բերվեն։ Ես կարծում եմ, որ դրան Հայաստանը շուտով պատրաստ կլինի գնալ, քանի որ դա ձեռնտու է նաև Հայաստանին»,-եզրափակել է Լանա Ռավանդի-Ֆադաին։