կարևոր
1777 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-06 09:24
Քաղաքական

Ծառուկյանը պատրաստվում է․ «Հրապարակ»

Ծառուկյանը պատրաստվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ Քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է, չնայած թվացյալ անդորրին, քաղաքական ուժերը նախապատրաստությունների մեջ են` 2026-ի ընտրություններին ընդառաջ։ Կան տեղեկություններ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես սկսել է նախապատրաստական աշխատանքները:

Նրա թիմում խոսում են, թե Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի մասնակցելու առաջիկա ընտրություններին, թեեւ նախորդ ընտրություններից հետո շատ հիասթափված էր ՀՀ ընտրողից:

Թիմում ասում են, որ Ծառուկյանը որոշել է ոչ թե հին` «մաշված» դեմքերով, հանրությանը հայտնի ԲՀԿ-ականներով մասնակցել ընտրություններին, այլ ռեբրենդինգ է սկսել` լրիվ նոփ-նոր մարդիկ են լինելու ցուցակում, մի քանի բացառություն չհաշված, որոնց ինքը շատ է վստահում, եւ հանրության համար էլ ընդունելի դեմքեր են։

Իրեն պատկանող «Կենտրոն TV»-ին էլ է զգուշացվել, որ պետք է ինտենսիվ աշխատեն եւ արդեն սկսեն նախընտրական քարոզչությանը պատրաստվել։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունե՞ն։ «Չեմ ցանկանում մեկնաբանել»,- կարճ-կոնկրետ պատասխանեց Աբովյանը։ Երեւի թիմին ասվել է` դեպքերից առաջ չընկնել: