Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից եւ տեղափոխվեց ՀԷՑ` զբաղեցնելով ժամանակավոր կառավարչի պաշտոնը: Սկսվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու եւ հին կադրերից «ազատագրելու» գործընթացը: Այս ամիսներին շատ հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավար կազմին ազատում աշխատանքից` փոխարինելով ՔՊ-ական անփորձ կադրերով:
Սակայն ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ պետական կարեւոր կառույցը` Վերահսկողական ծառայությունը քանդելու առաջ: Մենք տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի:
ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:
Հարցին` երբվանի՞ց են այս հաստիքները մնացել թափուր, Ռոմանոս Պետրոսյա՞նն է իր հետ տարել այս կադրերին, ՊՎԾ-ից ասացին, որ չեն կարող մեր հարցին պատասխանել` «եթե կայքում նշված է, որ տեղերը թափուր են, ուրեմն դրանք իսկապես թափուր են»: