|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանն ուզում է տարին սկսել նոր թաղապետ-փոխթաղապետերով։ «Ուզում է քաղաքական դեմքեր լինեն, տիրապետեն պրոցեսներին, քանի որ ավագանու «Իմ քայլում» նման մարդիկ չկան, ընդդիմության ուդառներին պատասխանող չկա»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:
Իսկ թաղապետ-փոխթաղապետերը նման իրավունք ունե՞ն։ «Թաղապետերը` ոչ, նրանք միայն հարցուպատասխանին մասնակցելու իրավունք ունեն, իսկ փոխթաղապետերը՝ արտահերթ ելույթի, դա է նրանց կարեւորելու պատճառը»:
Որտեղի՞ց են գտնելու այդքան խոսող տեղակալ, չէ որ իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են։ «Մարությանն ուզում է նոր մարդկանց ներգրավել, անգամ` ոչ ՔՊ-ականների, որ այս դժվար փուլը հաղթահարեն։ Ի դեպ, նրա ընկերների աշխարհագրությունը շատ մեծ է. Կենտրոնի թաղապետը, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, փոխքաղաքապետ Վիրաբյան Տիգրանը․․․ իր ընկերներին տեղավորել է ոստիկանությունում, այնտեղից խոսողներին բերել քաղաքապետարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։